11 02 2025

Ես ուղեվարձի հավագրման թվերին չեմ տիրապետում. Դա ֆինանսական վարչությունն է տիրապետում. տրանսպորտի վարչության պետ



 

Այս պահին տրանսպորտում հսկիչներ չկան, որոնք արձանագրում են խախտումները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետարանի աշխտակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը:

Հարցին՝ բա ո՞նց եք վերահսկելու, որ մարդիկ վճարեն, նա պատասխանեց. «Ներկայումս  աշխատանքներ տարվում են այդ  մասով, առաջիկա քայլերի մասին կհայտարարվի: Այս պահին հսկիչներ չկան, որոնք տուգանքներ են դուրս գրում։ Այո, կան մարդիկ, որ հետևում են աշխատանքին, մարդկանց օգնում են, դրանք հսկիչներ չեն, քաղաքապետարանի հասարակական կարգի աշխատողներն են, որոնք զուտ մոնիտորինգ են իրականացնում»:

Հարցին՝  ձեր կարծիքով տրանսպորտի բոյկոտը ստացվե՞լ է, թե չի ստացվել, նա արձագանքեց. «Ես ուղեվարձի հավագրման թվերին չեմ տիրապետում: Դա ֆինանսական վարչությունն է տիրապետում»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ